Ապագայի հագուստ. կիսամերկ Բելլա Հադիդի համար հեղուկ բամբակով զգեստ են «կարել» հենց բեմում

Փարիզի նորաձևության շաբաթից առաջ տեղի է ունեցել սեզոնի ամենատպավորիչ ցուցադրությունը։ Ֆրանսիական «Coperni» ապրանքանիշի պերֆորմանսն ակնթարթորեն տարածվել է համացանցում:
Sputnik
Աշխարհահռչակ սուպերմոդել Բելլա Հադիդը Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ բեմ է բարձրացել միայն ներքնազգեստով. հագուստը տեղում են «կարել»։
Մասնագետները սկսել են սպիտակ նյութ ցողել մոդելի մարմնի վրա։ Սկզբում թվում է, թե դա պարզապես ներկ է, բայց մի քանի րոպե անց այն վերածվում է իսկական զգեստի, ընդ որում՝ շատ նրբագեղ։
Հեղուկ գործվածքը կես տարի մշակել են գիտնականները, իսկ բեմում առաջին անգամ ցուցադրել է «Copernic» ապրանքանիշը։ Նյութը կազմված է բամբակի մանրաթելերից, որոնք ներծծվում են պոլիմերային լուծույթով: Մաշկի հետ շփվելիս այն գոլորշիանում է՝ վերածվելով կտորի։
Հետաքրքիր է, որ հագուստը հետո կարելի է կրկին հեղուկ դարձնել ու նորից «կարել»` փոխելով ձևը։
«Կատարյալ կին» Բելլա Հադիդին փակել են ակվարիումի մեջ. տեսանյութը ռեկորդներ է սահմանում