2 շիրակցի Telegram-ով թմրանյութ են ձեռք բերել ու տեղադրել Երևանի տարբեր վայրերում

Ոստիկանները Երևանի տարբեր փողոցներում հայտնաբերել են արդեն իսկ թաքցված տարբեր քաշերով 11 սրվակ։
Sputnik
Շիրակի մարզի Փանիկ գյուղի երկու բնակիչ Telegram-ով թմրանյութ են ձեռք բերել ու տեղադրել Երևանի տարբեր վայրերում, որպեսզի գումար ստանան դրա դիմաց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ոստիկանության ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Փանիկ գյուղի 2 բնակչի։ Ձերբակալելու պահին նրանցից մեկը՝ 46-ամյա տղամարդը, նետել է կարմիր և սպիտակ դեղապատիճի նմանվող սրվակներ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ տարբեր քաշերով թմրամիջոցների նմանվող զանգվածներ։
«Ըստ ձերբակալված 38-ամյա տղամարդու՝ թմրամիջոցները 46-ամյա համագյուղացու հետ ձեռք էին բերել տելեգրամյան հավելվածում գրանցված մի օգտատիրոջից՝ հետագայում տարբեր վայրերում տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրելուց 2000 դրամ ստանալու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերվել են արդեն իսկ թաքցված տարբեր քաշերով 11 սրվակ։ Ըստ նրանց՝ հայտնաբերվածը «կրիստալ» թմրամիջոց է։
Կատարվում է նախաքննություն։
Մեղրիի անցակետում թմրամիջոցներ են հայտնաբերել Իրանի քաղաքացու գրպաններում