Ռուսաստանի մասին մի հարցով Թրամփը փակուղի մտցրեց Սպիտակ տունը

Մյուրեյը Թրամփի ծաղրելու ունակությունը քաղաքական կախարդություն է անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդ դառնալու մասին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը փակուղի է մտցրել Սպիտակ տունը։ Այս մասին գրում է The American Conservative-ի մեկնաբան Օլիվիա Մյուրեյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օրերս Թրամփը սեփական Truth Social սոցցանցում գրառում էր կատարել` առաջարկելով գլխավորել բանակցությունները Մոսկվայի և Կիևի միջև հանուն ուկրաինական ճգնաժամի լուծման։
«Ընդամենը մեկ կարճ գրառումով Թրամփը քաղաքական իսթեբլիշմենթին անկյուն գցեց»,-գրել է Մյուրեյը։
Նա հավելել է, որ առաջին հայացքից նախկին նախագահի առաջարկը նման սադրանքի է նման։ Սակայն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ձախ քաղաքական գործիչները հրաժարվում են ճգնաժամի լուծման դիվանագիտական ջանքերից։
«Նա պարզապես նրանց խայտառակ լինելու ևս մեկ հնարավորություն է տվել, և մենք դրանից միայն կշահենք»,-գրել է հեղինակը:
Մյուրեյը նաև ծաղրելու Թրամփի կարողությունը քաղաքական կախարդություն է անվանել և նշել է, որ նա իր առաջարկը ձևակերպել է հարցի տեսքով:
«Հիմա գնդակը նրանց դաշտում է։ Այդ նրանք` Կոնգրեսի և Սպիտակ տան պատերազմ հրահրողները պետք է որոշեն՝ հրաժարվել համաշխարհային փորձ ունեցող մարդու օգնությունից և հակառակ գնալ իրենց իսկ լեգենդի՞ն, թե՞ համաձայնել հրադադարին և թեթևացնել գլոբալ սթրեսը»,-ամփոփել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30–ին ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Հավելենք, որ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 218-րդ օրը։