Պուտինը ստորագրեց. ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի ու Խերսոնի մարզերն արդեն ՌԴ կազմում են

Արարողությանը մասնակցում էին նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ղեկավարները։
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Կրեմլում կայացած արարողությանը մասնակցում էին նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ղեկավարներ Դենիս Պուշիլինը, Լեոնիդ Պասեչնիկը, Վլադիմիր Սալդոն, Եվգենի Բալիցկին։
Հիշեցնենք` ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:
Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի հանրաքվեների արդյունքները. ԱԳՆ
ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
Արևմուտքը զայրացել է Դոնբասի հանրաքվեների պատճառով, բայց սա ընդամենը արձագանք է. Լավրով