Դա միլիոնավոր մարդկանց կամքն է. Պուտինը` հանրաքվեների արդյունքների մասին

Պուտինը վստահություն հայտնեց, որ Դաշնային ժողովը կհաստատի Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքներ միացնելու մասին օրենքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչները դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ։ Կրեմլում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Խոսելով անցկացված հանրաքվեների մասին՝ Ռուսաստանի նախագահը շեշտեց, որ մարդիկ միանշանակ ընտրություն են կատարել:
Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի հանրաքվեների արդյունքները. ԱԳՆ
Պուտինը վստահություն հայտնեց, որ Դաշնային ժողովը կհաստատի Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքներ միացնելու մասին օրենքը:
«Դա միլիոնավոր մարդկանց կամքն է։ Եվ դա նրանց անօտարելի իրավունքն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որտեղ խոսվում է ժողովուրդների ինքնորոշման և հավասարության մասին», - հայտարարեց ՌԴ առաջնորդը։
Այնուհետև Ռուսաստանի նախագահը լռության րոպե հայտարարեց Դոնբասում զոհվածների հիշատակին:
«Մենք Կիևի ռեժիմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ․ մենք պատրաստ ենք դրան։ Բայց ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչների ընտրությունը չի քննարկվելու»,- ընդգծեց Պուտինը։
Հիշեցնենք` ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:
Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի հանրաքվեների արդյունքները. ԱԳՆ
ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
Արևմուտքը զայրացել է Դոնբասի հանրաքվեների պատճառով, բայց սա ընդամենը արձագանք է. Լավրով