Բյուրական գյուղի բնակիչը գողություն է արել աստղադիտարանից ու ձերբակալվել. տեսանյութ

Ձերբակալվածը հայտնել է, որ տեխնիկական աշխատակցի անվան տակ խաբեությամբ մտել է Պարիս Հերունու անվան աստղադիտարանի տարածք ու գողություն արել։
Sputnik
Աշտարակի համայնքային ոստիկանները Արագածոտնի մարզի Օրգով գյուղում ձերբակալել ու մեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել Բյուրական գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Ժիգուլու» հետևի նստելատեղի տակ հայտնաբերվել են գիշերային լուսավորության սարքեր։ Ձերբակալվածը հայտնել է, որ տեխնիկական աշխատակցի անվան տակ խաբեությամբ մտել է Պարիս Հերունու անվան աստղադիտարանի տարածք ու գողություն արել։
36-ամյա բյուրականցին ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։