Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներն իրենց նպատակներին չհասան. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսին հաջողվել է վերաուղղել արտահանման հոսքերը, ինչպես նաև ներմուծումը փոխարինելու մեխանիզմներ գործարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արևմուտքի պատժամիջոցներն իրենց նպատակներին չեն հասել, այդ թվում` Բելառուսի նկատմամբ միջազգային լայն աջակցման շնորհիվ։ Ինչպես տեղեկացնում է «Բելտան», այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Այսօր ԱՄԷ–ի, Արգենտինայի, Բենինի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Բրազիլիայի, Կուբայի, Մալթայի միաբանության, Մյանմայի, Պաղեստինի, Սուդանի, Շվեյցարիայի դեսպաններն իրենց հավատարմագրերն են հանձնել Բելառուսի առաջնորդին։
«Նույնիսկ աննախադեպ պատժամիջոցային ճնշման պայմաններում Բելառուսը հաջողությամբ զարգանում է։ Հատկապես դա վերաբերում է մեզ համար ավանդական ոլորտներին` արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը։ Մենք կարողացել ենք վերակողմնորոշել արտահանումը, զբաղվում ենք ներմուծման փոխարինմամբ, մեծացրել ենք դեպի Ռուսաստան, Չինաստան և այլ երկրներ մատակարարումները», – ասել է Լուկաշենկոն։
Նշենք, որ Բելառուսի և Արևմուտքի երկրների հարաբերությունները կտրուկ վատացան 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնք ապօրինի զանգվածային ցույցերի պատճառ դարձան և ճնշվում էին իրավապահների կողմից հատուկ տեխնիկայի ու միջոցների օգնությամբ։
Արևմուտքի երկրներն ու նրանց որոշմանն աջակցած մի շարք այլ պետություններ աստիճանաբար պատժամիջոցներ կիրառեցին Բելառուսի պաշտոնական այրերի, ձեռնարկությունների դեմ` մեղադրելով Մինսկին ընտրությունների ընթացքն ու մարդու իրավունքները խախտելու համար։ Արևմտյան պատժամիջոցների ընդլայնման նոր փուլ սկսվեց Մինսկի կողմից Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններին աջակցելու պատճառով։
Սուտ է. Լուկաշենկոն խոսել է Բելառուսում զորահավաք անցկացնել–չանցկացնելու մասին