Արևմուտքին Ռուսաստանը պետք չէ, բայց այն պետք է մեզ։ Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ։
Հիշեցնենք` ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:
ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները: