ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը

ԱՊՀ երկրների դրոշներ
Ներկա իրավիճակում հատկապես կարևոր է պահպանել անվտանգության ճարտարապետությունը և ամրապնդել համագործակցությունը տարբեր ուղղություններով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների պետանվտանգության և հետախուզության մարմինները համագործակցության ընդլայնման մասին հուշագիր են ընդունել: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, հուշագիրն ընդունվել է Մոսկվայում հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում:
Ըստ հաղորդագրության` որոշվել է ընդլայնել համագործակցության ձևերն ու ուղղությունները, ինչպես նաև ամրապնդել անվտանգության ապահովման աշխատանքում փոխգործակցությունը։
ԱՊՀ հատուկ ծառայությունները պետք է միասին հակազդեն Ուկրաինայից զենքի արտահոսքին. Պատրուշև
Խորհրդակցության մասնակիցները կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի և միջպետական համաձայնագրերի նորմերը: Դա կարող է խախտել գործող անվտանգության ճարտարապետության հավասարակշռությունը և բարձրացնել առանձին տարածաշրջաններում հակամարտությունների հավանականությունը։
«Այս պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում»,– հայտարարել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները:
ԱՄՆ-ն թիրախում է պահում բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ-ում ՌԴ-ի հարևաններին. Պուտին