ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի, Բելառուսի դեմ՝ ՌԴ-ին աջակցելու համար

Ըստ հաղորդագրության՝ արտահանման վերահսկողության միջոցներ են սահմանվում ՌԴ բանակին աջակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի, Բելառուսի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանի նկատմամբ արտահանման վերահսկողության միջոցները խախտելու համար։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ գերատեսչությունը հանդես է գալիս հստակ նախազգուշացմամբ՝ ուղղված Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս գործող ընկերություններին։
Նշվում է, որ նրանք արտահանման վերահսկողության հատուկ միջոցների սահմանման բարձր ռիսկի տակ են ՌԴ բանակին աջակցելու համար:
Ֆինանսների նախարարությունը հստակեցնում է, որ նման խախտումների համար պատժամիջոցների ցուցակում ավելացվել է 57 իրավաբանական անձ։
Հիշեցնենք` Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ՌՕՈւ-ի բեռնատար ինքնաթիռի դեմ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 218-րդ օրը։