ԱՄՆ-ի առաջին տրանսգենդեր սպան ու նրա հայ կինը մեղադրվում են ՌԴ–ի օգտին լրտեսելու մեջ

ԱՄՆ դրոշ
Զույգը ՀԴԲ-ի գաղտնի գործակալին է տվել ամերիկացիների բժշկական տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի առաջին տրանսգենդեր սպան, ԱՄՆ բանակի մայոր Ջեյմի Լի Հենրին և նրա կինը՝ Աննա Գաբրիելյանը, մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է NBC News-ը։
Լի Հենրին ծառայել է որպես բանակային բժիշկ և անեսթեզիոլոգ է աշխատել Ջոնս Հոփկինսի համալսարանում: Նրան մեղադրում են ամերիկացի զինվորների և նրանց հարազատների մասին բժշկական տեղեկությունները ՌԴ կառավարությանը տրամադրելու մեջ:
Մեղադրող կողմը պնդում է, որ սպայի կինը փորձել է կապ հաստատել ՌԴ դեսպանատան հետ և դիվանագետներին առաջարկել իր և ամուսնուն օգնությունը որպես իրազեկիչ։ Զույգը գաղտնի տեղեկություններ է առաջարկել ՀԴԲ-ի գործակալին, որը ներկայացել է որպես Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ:
Հանդիպմանը Հենրին համագործակցելու պատրաստակամություն է հայտնել, ասել է, որ բանակում հավաքագրվելու փորձ է արել, հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինային, որպեսզի քողարկի իր ատելությունը Ռուսաստանի նկատմամբ։ Զույգը գործակալին է տվել վեց ամերիկացիների բժշկական տվյալները, այդ թվում՝ ԱՄՆ-ի ռազմածովային հետախուզության գրասենյակի աշխատակցի կնոջ, պաշտպանության նախարարության աշխատակցի և նախկին զինվորականի ընտանիքի երեք անդամների մասին։
Պետական դավաճանության կասկածանքով ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է ավիագործարանի թոփ մենեջերին