Ո՞վ շահ ունի «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած ահաբեկչություններից

Դեռևս փետրվարին Բայդենը ուղիղ տեքստով խոստացավ «լուծել «Հյուսիսային հոսք-2»-ի հարցերը»։
Sputnik
Այս տարի հեղուկ գազի եվրոպական շուկայում ԱՄՆ-ի մասնաբաժինն աճել է և հասել ռեկորդային 32%-ի։ Հյուսիսային հոսքի պայթեցումը հաշվի առնելով` մատակարարվող վառելիքի քանակը միայն կավելանա։
Եթե միտումը պահպանվի, Վաշինգտոնը կկարողանա տարվա արդյունքներով կրկնապատկել իր ռեկորդը` Եվրոպային շուրջ 40 մլրդ խմ վաճառելով աստղաբաշխական գներով։
Ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելու ԱՄՆ–ի պահանջի ֆոնին ԵՄ–ն ջանասիրաբար փորձում է հեղուկ գազի լրացուցիչ տերմինալներ գործարկել։ Եվ ԱՄՆ-ն առաջիկայում պատրաստ է Եվրոպային հեղուկ գազի լրացուցիչ ծավալներ առաջարկել։
Հասարակ եվրոպացիների կենսամակարդակի վատթարացումն ու ամերիկյան գազից Եվրոպայի խիստ կախվածությունը ակնհայտորեն ձեռնտու է ԱՄՆ–ին։

Սեպտեմբերի սկիզբ

Ուկրաինայի «Նաֆթագազ» ընկերությունը միջազգային արբիտրաժային դատարան «Գազպրոմի» դեմ հայց է ներկայացրել չտրամադրած տարանցման ծառայությունների դիմաց չվճարելու համար:
ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների դիվերսիոն–ահաբեկչական գործողությունները «Թուրքական հոսք» մայրուղային գազատարում:
Միջազգային արբիտրաժային դատարան հակաիրավական հայց ներկայացնելու փորձերի պատճառով «Գազպրոմը» հայտնել է «Նավթագազի» դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու մասին:
«Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ասել էր, որ Արևմուտքը բազմիցս սպառնացել է Ռուսաստանի գազի ենթակառուցվածքներին։

2022 թվականի սեպտեմբեր

Նախորդ շաբաթվանից ամերիկյան նավերը մտնում էին Լեհաստանի նավահանգիստներ։ Երկու նավեր դեսանտայիններով, մեկը` էսմինեց։
Արևմտյան ԶԼՄ-ներն ասում են, որ Եվրոպան ռուսական գազի կարիք չունի, քանի որ ձմեռը հնարավոր է անցկացնել հեղուկ գազի վառելով։
Միևնույն ժամանակ Եվրոպայում հեղուկ գազի արտահանումից հարստանում է ԱՄՆ–ն։
Մինչև 2000 թվականը ԱՄՆ-ն գազ գրեթե չի արտահանել (աղբյուր` Եվրոստատ, բաց տվյալներ)։

2021 թվական

2021 թվականին ԱՄՆ–ից գազն արդեն 41 երկրներ էր գնում։
ԱՄՆ-ից ԵՄ արտահանման պատմական ռեկորդը 22 մլրդ խմն է։

2022 թվականի հունվար–հունիս

ԱՄՆ–ն ԵՄ 20.2 մլրդ խմ է արտահանել։
2022 թվականի հունվար–հունիս
Հեղուկ գազի եվրոպական շուկայում ԱՄՆ մասնաբաժինը ռեկորդային 32%–ի է հասել։
Նման տեմպերով ԱՄՆ–ն կարող է կրկնապատկել նախորդ տարվա ռեկորդը` այս տարի ԵՄ–ին վաճառելով շուրջ 40 մլրդ խմ։
Ամերիկյան թրեյդերների եկամուտն այս տարի հեղուկ գազի թանկացման հաշվին կարող է 4 անգամ ավելանալ։
Եվ ո՞վ է «Հյուսիսային հոսքում» տեղի ունեցած ահաբեկչությունների հիմնական շահառուն։