Պետք է վերացնել ՌԴ մարզիկների նկատմամբ պատժամիջոցները. Գաբրիելյանը ելք է առաջարկում

Ֆուտբոլիստներ
ՀԱՕԿ պատվավոր նախագահ Դերենիկ Գաբրիելյանը կարծում է, որ մեկ ելք կա՝ միավորվել և արդար լուծում պահանջել՝ անկախ նրանից, թե որ երկիրն ես ներկայացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Մարզիկները չպետք է քաղաքական խաղերի զոհ լինեն, նրանք պետք է ավելի ակտիվ ներգրավվեն միջազգային մարզական ֆեդերացիաների ու ՄՕԿ-ի աշխատանքներին։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Նա կոչ է արել դիմել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախին՝ պահանջելով վերացնել պատժամիջոցները Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների նկատմամբ:
«Ամերիկան և ԽՍՀՄ-ը Բարի կամքի խաղերի միջոցով կարողացան վերականգնել հարաբերությունները։ Ինչո՞ւ են լռում ճանաչված մարզիկներն ու սպորտի վետերանները, որոնք առողջություն են զոհաբերել: Լռությունը համաձայնության նշա՞ն է: Ելքը մեկն է՝ միավորվել և արդար լուծում պահանջել՝ անկախ նրանից, թե որ երկիրն ես ներկայացնում», - ասել է Գաբրիելյանը «ԵԱՏՄ. սպորտային համագործակցությունը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» նիստում, որը տեղի է ունենում «Ռուսաստանը մարզական տերություն է» միջազգային համաժողովի շրջանակում:
Նրա խոսքով` սպորտում միասնությունը ուժ է, որը նման է պատերազմի ժամանակ հրետանու ուժին։ Գաբրիելյանի կարծիքով՝ հանուն սպորտի բոլորը պետք է միավորվեն ու միանան միջազգային ֆեդերացիաների ու ՄՕԿ-ի աշխատանքին, քանի որ սպորտը գլոբալ մասշտաբի երևույթ է:
Հնարավոր է` Զախարյանը ՀՀ քաղաքացիություն ստանա և հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսական ֆուտբոլային և բասկետբոլային ակումբներն ու հավաքականները, մարմնամարզիկները, թեթև ատլետները, լողորդները, Ռուսաստանից խլել են հոկեյի աշխարհի առաջնությունն ու Ֆորմուլա-1-ի Գրան պրին Սոչիում անցկացնելու իրավունքը:
Հայաստանի հավաքականը հրաշքով վերադարձավ խաղ. հաղթանակը մոտ էր, բայց կրկին պարտվեցինք