ՀԱՊԿ զորավարժություններում կմշակեն կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացումը

Անհայտ ծագման պայմանական առանձնապես վտանգավոր վարակին հակազդելու գործնական գործողություններին կմասնակցի ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում նոր ստորաբաժանումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական ուժերի զորավարժություններին առաջին անգամ կմշակեն Կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացման խնդիրները: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ զորավարժությունների միացյալ մամուլի կենտրոնը։
Նշվում է, որ անհայտ ծագման պայմանական առանձնապես վտանգավոր վարակին հակազդելու գործնական գործողություններին կմասնակցի ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում նոր ստորաբաժանումը՝ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ու բժշկական ապահովման համատեղ ստորաբաժանումը:
ՀԱՊԿ–ը ազդելու գործոն չունի, իսկ ՌԴ–ի քայլերը քաղաքական, դիվանագիտական են. Քոչարյան
Ստորաբաժանման հիմքը կազմում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական ստորաբաժանումների ռուս մասնագետները, որոնք աշխատում են տեխնիկայի նոր նմուշների հիման վրա:
Ավելի վաղ Հայաստանը հայտնել էր, որ զինվորականները չեն մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով։
Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Պոյիսկ-2022», «Էշելոն-2022» զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը։ Դրանք անցկացվում են Ժամբիլի և Ալմաթիի շրջաններում։
Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ. Գևորգյանը` Զասին