Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Դեսպաններն այցելել են Սոթք` ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին

Պատվիրակությանն ուղեկցում են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հավատարմագրված դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։
1 / 8

Սոթքը ադրբեջանական ագրեսիայից հետո

2 / 8

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերեյ Կոպիրկինը Սոթքում

3 / 8

Սոթքը ադրբեջանական ագրեսիայից հետո

4 / 8

Սոթքը ադրբեջանական ագրեսիայից հետո

5 / 8

Սոթքը ադրբեջանական ագրեսիայից հետո

6 / 8

Սոթքը ադրբեջանական ագրեսիայից հետո

7 / 8

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան

8 / 8

Սոթքի բնակիչ

Դեսպաններին ուղեկցող ՀՀ տարածքային կռավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ միայն Սոթք համայնքում շուրջ 148 տուն է վնասվել։ Դրանցից մի քանիսի ավերակներն այսօր արտասահմանցի դիվանագետները հնարավորություն են ունեցել անձամբ տեսնելու։
«Կարծում եմ` շրջայցից հետո դուք ինքներդ կհամոզվեք, որ մեր քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքացիական բնակչությունը հստակ թիրախավորվել են»,– ասաց Սանոսյանը։
Նշենք, որ Սոթք այցելած միջազգային դիվանագետների թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդեռլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:
Պատվիրակությանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից բացի, ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ դիվանագետներն այցելել էին Ջերմուկ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ:
Զոհեր և նյութական վնասներ. ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները` թվերով