ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն անդրադարձել է երեկ Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով 3 հայ զինծառայողների զոհվելու դեպքին։
«Ֆրանսիան ցավում է ևս 3 հայ զինվորների մահվան կապակցությամբ և կոչ է անում պահպանել հրադադարը»,–ասված է դեսպանության թվիթերյան էջում հրապարակված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կիրառելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով 3 հայ զինծառայող էր զոհվել։