Արա Մնացականյանի ֆիլմը մրցանակի է արժանացել Կաննի համաշխարհային կինոփառատոնում

Կադր «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմից
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռեժիսոր Արա Մնացականյան «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Կաննի համաշխարհային կինոփառատոնում (Cannes World Film Festival) հաղթող է ճանաչվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Ֆիլմն արժանացել է «Լավագույն մարդասիրական ֆիլմ» մրցանակին»,– ասված է հաղորդագրությունում։
Կինոնկարի ռեժիսորն Արա Մնացականյանն է, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը` Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշըն» ընկերությունը:
Սա պատմություն է փրկվածների մասին: Նաև պատմություն այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին քրիստոնյա ժողովուրդների բեկորները:
Ամերիկացի գրող-ցեղասպանագետը, այլ անկախ հետազոտողներ ներկայացնում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունների և ամերիկացի բարեգործների կազմակերպած օգնության մանրամասները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին էլ ֆիլմը հաղթող էր ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում։