44–օրյայում կորած 65 զինծառայող մինչ օրս դատարանի որոշմամբ «անհայտ բացակայող» չի ճանաչվել

ՀՀ կառավարությունը որոշել է ևս մեկ ամսով երկարացնել նրանց ընտանիքներին հատկացվող ամնամսյա դրամական աջակցության տրամադրման ժամկետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորած 65 զինծառայողներ մինչ օրս դատարանի որոշմամբ «անհայտ բացակայող» չեն ճանաչվել։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշման մեջ։
Ելնելով այդ հանգամանքից` կառավարությունը որոշել է ևս մեկ ամիս ժամկտով երկարացնել նրանց ընտանիքներին հատկացվող ամնամսյա դրամական աջակցության տրամադրման ժամկետը։
Բանն այն է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշմամբ` ամենամսյա 300 000 դրամ փոխհատուցման համար նախատեսված է 21 ամիս ժամկետ, որը լրանում է այս տարվա սեպտեմբերի 1-ին։
Հայտնաբերվել է ադրբեջանական ագրեսիայից հետո անհետ կորած համարվող զինծառայողներից մեկը. ՊՆ
Քանի որ այս հիմքով անհայտ բացակայող չճանաչված 65 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը կդադարեցվի սեպտեմբերի 1-ից, կառավարությունը որոշել է աջակցության վճարման ժամկետը 21 ամսվա փոխարեն սահմանել 22 ամիս` մինչև 2022թ–ի հոկտեմբերի 1-ը:
Կառավարության տվյալներով` 65 անհետ կորած զինծառայողի ընտանիքների 1 ամսվա ֆինանսական աջակցությունը կազմում է 19 500 000 դրամ: