«Վաղը որոշում կկայացվի». Վահան Քերոբյանը` խաղողի մթերման և գնի հստակեցման մասին

Գագիկ Ծառուկյանի հետ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում իշխանությունը կփորձի այլ լուծում գտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպման եկած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրեց` վաղը ապրանքի մթերման և գնի վերաբերյալ որոշում կկայացվի կառավարությունում։

«Մենք արդեն քննարկել ենք Ծառուկյանի հետ (խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի մասին է. խմբ.), որպեսզի Ամասիայում գտնվող իր գործարանը խաղող վերցնի ու սկսի մթերել։ Մյուս խնդիրն էլ գինն է, քննարկել ենք, որ նվազագույնը 120 դրամ լինի, սակայն Ծառուկյանը հայտարարել է, որ 100 դրամ է լինելու։ Այսօր վարչապետի հետ խոսակցություններ կլինեն, և կփորձենք այնպես անել, որ մեր պլանավորած 120 դրամը վաղվանից գործի»,– նշեց Քերոբյանը։

Նրա խոսքով` Ծառուկյանի հետ ընդհանուր հայտարարի չգալու պարագայում այլ լուծում կմտածեն։
Հիշեցնենք` Արմավիրի մարզի խաղողագործները, ինչպես նաև Մեծամոր և Սարդարապատ համայնքների ղեկավարներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքում էին, որ մթերման և խաղողի գնի հետ կապված խնդիր ունեն։ Կառավարության մոտից նրանք գնացին էկոնոմիկայի նախարարություն։
Մեր արտադրանքի արտահանման շուկաները կայուն չեն. փոխնախարարը` խաղողագործներին