Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել

ՄԱԿ–ի ԱԽ
Նիստը հավանաբար տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 29-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա տեղի ունեցած դիվերսիաներից հետոՌուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ հրավիրելու համար․.. Սպասում ենք, որ վաղը կանցկացվի», - գրել է Պոլյանսկին Telegram–յան ալիքում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական նիստ հրավիրել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների հետ կապված սադրանքների պատճառով։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «սաբոտաժ» է անվանել «Հյուսիսային հոսքերի» արտակարգ դեպքերը
Երեկ հայտնի դարձավ «Հյուսիսային հոսք - 2»-ում ճնշման կտրուկ անկման մասին, այն լցվել էր տեխնիկական գազով։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ճնշման անկում է գրանցվել նաև «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա։ «Nord Stream AG» ընկերությունից ասացին, որ երկու գազամուղների երեք ուղիների միաժամանակյա փլուզումները աննախադեպ բնույթ են կրում: Չի բացառվում, որ արտակարգ պատահարի կարող էր հանգեցնել դիվերսիան, իսկ շվեդ սեյսմոլոգները նույնիսկ երկու պայթյուն են արձանագրել «Հյուսիսային հոսքերի» շրջանում։
ՌԴ ԱԳՆ–ն Բայդենից պատասխան է պահանջում «Հյուսիսային հոսքին» վերջ տալու սպառնալիքի մասով