Ինչպիսին են ՀՀ իշխանության քայլերը ՌԴ–ի հետ հարաբերություններում. Քոչարյանի գնահատականը

Երկրորդ նախագահն արձանագրեց, որ ԱՄՆ–ի ազդեցությունը Թուրքիայի վրա վերջին շրջանում շեշտակի նվազել է, նվազել է նաև Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր չի համարում, որ ԱՄՆ–նև Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության հետ կապված։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Քոչարյանը` պատասխանելով Արևմուտքի հնարավոր ռազմական աջակցության մասին հարցին։

«Իրենց հայտարարությունները դրական եմ գնահատում։ Նենսի Փելոսիի ացը Հայաստան ու նրա հայտարարությունները դրական եմ համարում։ Բոլոր քայլերը, որոնք օգնում են մեզ ապահովագրվել , բոլոր քայլերը, որոնք ուղղված են Ադրբեջանին զսպելուն, դրական եմ համարում»,– ասաց Քոչարյանը` միաժամանակ հավելելով, որ անկախ դրանցից, պետք է նաև իրատես լինել։

Երկրորդ նախագահն արձանագրեց, որ վերջին շրջանում ԱՄՆ–ի ազդեցությունը Թուրքիայի վրա շեշտակի նվազել է, նվազել է նաև Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա։
«Ադրբեջանի նախագահն արդեն ուղիղ հայտարարում է` որևէ զանգի հետ հույս չկապեք։ Ո՞ւմ մասին էր այդ ակնարկը։ Հասկանալի է, չէ՞, ում էր ուղղված։ Հիմա այս վիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք ու չընկնենք հակառակ ծայրահեղության մեջ։ Ասենք` ՀԱՊԿ–ը չկա, Ռուսաստանը չկա, Ֆրանսիայից ինչ–որ օգնություն կուղարկեն։ Չի լինելու այդ օգնությունը։ Շատ լավ է, որ ինչ–որ քայլեր անեն, դիտորդ ուղարկեն, դիտորդը գա` հայտարարություններ անի։ Բայց տվյալ դեպքում հողի վրա ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը, որը կաշկանդված է ուկրաինական պատերազմով, որի դերակատարությունը այստեղ նվազել է նաև մեր պարտության պատճառով, և որն այսօր փորձում է դաշնակցային հարաբերություններ կառուցել նաև Ադրբեջանի հետ»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ դա այսօր բխում է ՌԴ–ի ազգային շահերից, ու չի կարելի դրա համար մեղադրել Ռուսաստանին։
«Տիկին Փելոսի, Հայաստանը միշտ կլինի Ռուսաստանի հետ». ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա է
Մյուս կողմից, ըստ նրա, ՀՀ իշխանությունն այսօր ոչինչ չի անում Ռուսաստանին համոզելու, որ Հայաստանն իրեն պետք է, ու նաև դեռ իրենից ինչ–որ բան է ներկայացնում տարածաշրջանում։
«Ոչինչ չենք անում, հետո ասում ենք` ինչու է Ռուսաստանն ավելի ակտիվ հարաբերութուններ կառուցում Ադրբջանի հետ։ Բա ի՞նչ անի։ Եթե դու չկաս, չզբաղվի՞այս տարածաշրջանով։ Իհա՛րկե զբաղվելու է»,– ասաց Քոչարյանը։
Նշենք, որ Ֆրանսիայի ՊՆ–ն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանին առաջացած իրավիճակը գնահատելու նպատակով Հայաստան շտապ կարգով պատվիրակություն է գործուղելու։