Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են իրավական փոխօգնության հարցը

Օրակարգում ընդգրկված է եղել 2 պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի կիրառման հիմնախնդիրներին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Օրակարգում ընդգրկված էր նաև 2 պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
Նշենք, որ հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:
Խորհրդակցություններ Երևանում
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։
Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերի վերաբերյալ: