Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Աշունը Երևանում. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Տեղեկացվում է, որ քամին հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 27–ի գիշերը եղել է 9-11 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +24....+26 աստիճան։