Մահացել է Բորիս Մոիսեևը. ԶԼՄ

Բորիս Մոիսեև
Արտիստը 2015 թվականից դադարեցրել էր ելույթները և չափազանց հազվադեպ էր հայտնվում հանրության առջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է հայտնի երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտիստի տնօրեն Սերգեյ Գորոխին։
«Այո, այդպես է... այսօր ժամը 2-ին», - ասել է Գորոխը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նա հավելել է, որ հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ։
Մոիսեևը 68 տարեկան էր։ Նա ծանր հիվանդ էր, երկու անգամ ուղեղի կաթված էր ստացել։ 2015 թվականից դադարեցրել էր ելույթները և չափազանց հազվադեպ էր հայտնվում հանրության առջև։