Դնեպրոպետրովսկի մարզում «Բայրաքթարի» կառավարման կայան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

ՌԴ կործանիչ ավիացիան Խերսոնի մարզի երկնքում ուկրաինական երկու ՄիԳ-29 է խոցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին Դնեպրոպետրովսկի մարզում «Բայրաքթար» անօդաչուների կառավարման ցամաքային կայան են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Գերատեսչության տվյալներով` օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին մեկ օրում հարվածել են ԴԺՀ–ում և Խերսոնի մարզում գտնվող ուկրաինական զորքերի կառավարման 6 կետի, ինչպես նաև հրետանային 62 ստորաբաժանման, կենդանի ուժի և զինտեխնիկայի 184 շրջաններում։
«ՌԴ ՕՏՈւ–ի հարվածով Զապորոժիեում ոչնչացվել է Ուկրաինայի ազգային գվարդիայի «Գեպարդ» հատուկ նշանակության 9-րդ գնդի մինչև 100 զինյալ, ինչպես նաև ավելի քան 50 օտարերկրյա վարձկան»,–ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ կործանիչ ավիացիան Խերսոնի մարզի երկնքում ուկրաինական երկու ՄիԳ-29–ն է խոցել։
«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 304 ինքնաթիռ, 155 ուղղաթիռ, 2094 անօդաչու, 377 ԶՀՀ, 5118 տանկ և այլ զրահամեքենաներ, ՀԿՌՀ 847 մարտական մեքենա, 3423 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 5909 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – ասվում է ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։
Ռուսաստանում քրեական պատիժ է սահմանվում դասալքության և կամավոր գերի հանձնվելու համար