Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացումը քիչ հավանական է. Bloomberg

Leopard 1
Վաշինգտոնը նախկինի պես զգուշավոր դիրքորոշում ունի և չի ցանկանում էսկալացիա, իսկ ԵՄ-ում սպառվում են ծանր սպառազինության պաշարները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արևմտյան երկրները կարող են հրաժարվել Ուկրաինային զենքի մատակարարումների հետագա ավելացումից, գրում է Bloomberg-ը։
Վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային՝ հրատարակությունը նշում է, որ սպառազինությունների մատակարարումների կտրուկ աճը կամ նոմենկլատուրայի ընդլայնումը քիչ հավանական է։ Պատճառն այն է, որ ԱՄՆ-ը զգուշավոր է, իսկ Եվրոպայի հիմնական զենքի պաշարները սպառվում են:
Հրատարակության տվյալներով՝ այժմ անհավանական է թվում, որ ԵՄ-ն Կիևին կրկին կմատակարարի ծանր սպառազինություն։ Օրինակ՝ Leopard տանկերն ուկրաինական կողմին փոխանցելու համար պետք է ստանալ Բեռլինի համաձայնությունը։
Նշենք, որ Գերմանիայի իշխանություններն այդ համաձայնությունը դեռ չեն տվել։ Միաժամանակ, ըստ գործակալության աղբյուրի, այս տեխնիկայի արտահանման հարցում թույլատվություն նույնպես չի եղել։ Բացի այդ, Իտալիայում ընտրությունների և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Ուկրաինային օգնություն տրամադրելը հանվել է այս երկրի կառավարության առաջնահերթությունների ցանկից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։