Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Վլադիվոստոկում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսին ձերբակալելու մասին։
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Պրիմորսկի երկրամասում կանխել է Վլադիվոստոկում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսարանի հյուպատոս Մոտոկի Տացունորիի լրտեսական ակցիան»,- նշված է ՌԴ ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճապոնացի դիվանագետը ձերբակալվել է կանխիկ վարձատրության դիմաց Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից մեկի հետ Ռուսաստանի համագործակցության արդիական ասպեկտների, Պրիմորսկի երկրամասում տնտեսական իրավիճակի վրա Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականության ազդեցության մասին սահմանափակ տարածման ենթակա տեղեկատվությունը տարածելու համար։
Տացունորին persona non grata են հայտարարել իր գործունեության համար և դիվանագիտական ուղիներով բողոք ներկայացրել ճապոնական կողմին։