ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Այս գիշեր «Նուբարաշեն» ՔԿՀ–ում 35-ամյա դատապարտյալ է մահացել։ Քրեակատարողական ծառայության մամուլի բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987թ․ ծնված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։
«Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, և միևնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն։ Ժամը 00։30-ին ժամանած շտապօգնության կողմից արձանագրվել է Զ․ Կ․-ի կենսաբանական մահը»,– հայտնեցին ՔԿԾ–ից։
Քննչական կոմիտեն դեպքի առթիվ նյութեր է նախապատրաստում;
Տղամարդն ազատազրկված էր քրեական օրենսգրքի 34-107 և 104 հոդվածի 2 մասի հատկանիշներով` սպանություն համար։