Հրաձգություն Իժևսկի դպրոցում. նախնական տվյալներով՝ կա 6 զոհ, 20 վիրավոր

Ուդմուրտիայի ղեկավար Բրեչալովը հայտնել է, որ Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից, կան զոհեր ու վիրավորներ երեխաների շրջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի (ՌԴ, Ուդմուրտիա) թիվ 88 դպրոցում, ՌԴ ՆԳՆ-ն հայտնում է 6 զոհի ու 20 վիրավորի մասին։ Նախնական տվյալներով՝ հարձակվողը կրակել է երկու «Մակարով» ատրճանակից։
Ականատեսները հայտնում են, որ երեխաները, փորձելով փրկվել, դուրս են նետվել պատուհաններից։ Մյուսները թաքնվել են դասարաններում։
Ուդմուրտիայի ղեկավար Բրեչալովը հայտնել է լրագրողներին, որ առայժմ անհայտ անձը մտել է թիվ 88 դպրոց, սպանել է պահակին:
«Երեխաների շրջանում զոհեր կան ։ Այժմ տարհանումն ավարտվել է։ Իմ տեղեկություններով՝ հարձակվողը ինքնասպան է եղել։ Ամբողջ պարագիծը շրջափակված է, այժմ օբյեկտում աշխատում են Ռոսգվարդիան, ԱԴԾ-ն, քննչական մարմինները», - ասել է նա։