ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. ԵՄ երկրները տարաձայնությունների պատճառով ամենայն հավանականությամբ կհետաձգեն ռուսական նավթի առավելագույն գնի հաստատման հարցով համաձայնագրի կնքումը։ Bloomberg գործակալության հաղորդագրությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես նշում է գործակալությունը, համաձայնագրի կնքումն ամենայն հավանականությամբ կհետաձգվի, քանի դեռ պատժամիջոցների ավելի լայն փաթեթը չի համաձայնեցվել:
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Կիպրոսն ու Հունգարիան այն երկրներից են, որոնք դեմ են արտահայտվել նավթի գների սահմանափակումներ մտցնելու առաջարկին, իսկ նման հարցերը ԵՄ-ում միասնական կարծիք են պահանջում:
Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Եվրամիության անդամ պետությունները ձգտում են մի քանի շաբաթվա ընթացքում համաձայնագիր կնքել, որը ռուսական նավթի գների առավելագույն նիշ կսահմանի Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ռուսական էներգառեսուրսների գները սահմանափակելու` Արևմուտքի գաղափարը, հայտարարել է, որ Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի արտերկիր, եթե դա հակասի իր սեփական շահերին: