ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ճանապարհային ոստիկանները սեպտեմբերի 19-ից 25-ը ՀՀ մարզերում (բացառությամբ Շիրակի և Լոռու մարզերի)պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2902 խախտում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ուժեղացված ծառայության արդյունքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 14 տրանսպորտային միջոցներ։
«Հայտնաբերվել է ոչ սթափ 39 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 74-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, 2 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նշվում է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական բնույթ են կրելու։