Թուրքիան Սու-35-ի գնման հարցը կարող է դիտարկել F-16-ի գործարքի ձախողումից հետո. Դեմիր

Թուրքիայի իշխանությունները դեռ շարունակում են բանակցել ամերիկյան կողմի հետ արդիականացված F-16-ների մատակարարման հարցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 կործանիչների գնումը ամերիկյան F-16-ի գործարքի ձախողման դեպքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Տարբերակներից մեկը կարող է լինել Սու-35-ը»,-ասել է Դեմիրը` պատասխանելով CNN Türk-ի հաղորդավարի՝ F-16-ի գործարքի ձախողման դեպքում այլընտրանքների մասին հարցին։
ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով F-16 կործանիչների մատակարարման ծրագրից Թուրքիան հանելու մասին։ Վաշինգտոնը չեղյալ էր հայտարարել F-16-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը Թուրքիայի հետ, և ստորագրել էր այն F-16 նախագծի մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
Ինչպես ռուսական Սու-35Ս կործանիչը դարձավ ավիակիրների սարսափը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել էր այլ կործանիչներ գնելու` ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի F-16-ի: Հարցը դեռ պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում։ Պետդեպարտամենտը լոբինգ է անում այն` կոնգրեսականներին համոզելով, որ գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»: