ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկացի դերասանուհի Լուիզա Ֆլեթչերը, որը «Օսկար» է ստացել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում բուժքրոջ դերի համար, մահացել է 88 տարեկան հասակում, գրում է Variety ամսագիրը։
Դերասանուհու ներկայացուցիչը հաղորդել է, որ նա քնել և չի արթնացել Ֆրանսիայի իր տանը:
Ամերիկյան Կինոնստիտուտի հատուկ վարկանիշում ավագ բուժքույր Ռեթչեդին, որի դերը խաղացել է դերասանուհին, անվանել են կինոյի պատմության ընթացքում հինգերորդ մեծագույն չարագործ և երկրորդ մեծագույն չարագործուհի. Ռեթչեդը զիջում է միայն Արևմուտքի չար վհուկին` «Օզ երկրի կախարդը» ֆիլմից:
«Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի համար Ֆլեթչերը, բացի «Օսկարից», արժանացել է այնպիսի հեղինակավոր մրցանակների, ինչպիսիք են «Ոսկե Գլոբուսը» և BAFTA-ն։