Մոսկվայում «Մերոնց չենք լքում» հանրահավաք է ընթանում

Ռուսաստանի քաղաքներում համառուսաստանյան ակցիա է անցկացվում՝ ի պաշտպանություն Դոնբասի։
Sputnik
Մոսկվայում Մանեժնայա հրապարակում ընթանում է «Մերոնց չենք լքում» հանրահավաքը՝ ի պաշտպանություն ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի ու Խերսոնի մարզերում անցկացվող հանրաքվեների։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Ակցիային Ռուսաստանի դրոշներով շատ մարդիկ են եկել։ Բոլոր մասնակիցներին ուշադիր ստուգում են։
Այսօր Ռուսաստանի կազմի մեջ մտնելու շուրջ հանրաքվեն մեկնարկել է Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում: Քվեարկությունը կշարունակվի հինգ օր՝ մինչև սեպտեմբերի 27-ը։