ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 22-ի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կա տուժած: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 20:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80 –րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և իրանական համարանիշներով «International» մակնիշի բեռնատարը»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: