Եռաբլուրի աղմկահարույց դեպքից հետո ՀՀ ոստիկանապետը բարկացել է ենթակաների վրա․ «Ժողովուրդ»

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան
Վահե Ղազարյանի հրամանով՝ ժամանակավորապես կդադարեցվեն 8 ոստիկանի լիազորությունները, քանի դեռ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը քննություն է կատարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրից նսեմացնելով բերման ենթարկելու համար բարկացել է ենթակաների վրա։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը գրում է, որ նույն օրը ոստիկանապետի աշխատասենյակում թեժ խոսակցություն է եղել, որտեղ բարձրացվել է ոստիկանական գործողությունների հարցը: Ղազարյանը ենթականերին ասել է, թե բիրտ ուժ կիրառելու կարիք չկար։
«Եթե երկու շարքով կանգնեիք, ձեզ չէին կարողանա ճեղքել, բայց այն, ինչ եղավ, անընդունելի է»,- նշել է Ղազարյանը։
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ 8 ոստիկանի լիազորություններ ժամանակավորապես կդադարեցվեն, մինչև ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը կատարի իր քննությունը։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 21-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։