Ուկրաինայի ԶՈւ–ն հրետակոծել է Դոնեցկի կենտրոնը. կան զոհեր և վիրավորներ

43 րոպեի ընթացքում ուկրաինական զորքը երեք անգամ հրետակոծել է Դոնեցկը և մեկ անգամ `Գորլովկան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ–ի ներկայացուցչությունը։
Sputnik
Դոնեցկի կենտրոնի հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 6 խաղաղ բնակիչ, որոնցից մեկը 14 տարեկան աղջնակ է։ Եվս 6 վիրավոր կա։ 155 մմ տրամաչափի ուկրաինական արկն ընկել է ուղևորատար ավտոբուսը։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Դոնեցկին հասցված հարվածներից մեկը եղել է շուկային։
«Ստացված տեղեկությունների համաձայն` Վորոշիլովսկի շրջանի Փակ շուկայի հրետակոծության հետևանքով բազմաթիվ տուժածներ կան` կան զոհեր և վիրավորներ», – ասվում է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինի Telegram ալիքում։
155 մմ տրամաչափի հրետանի կիրառում են ՆԱՏՕ–ի երկրները։ Բացի այդ, Ուկրաինայում նույն տրամաչափի «Բոգդանա» ինքնագնաց հրետանային կայանք է մշակվել և արտադրվել մեկ օրինակով։ Ավելի վաղ ԱՄՆ–ն Կիևին 155 մմ տրամաչափի M-777 հաուբիցներ էր մատակարարել, ուկրաինական զորքն արդեն օգտագործել է դրանք քաղաքների, այդ թվում` Դոնեցկի հրետակոծման համար, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։