ՌԴ ԱԴԾ–ն կանխել է դեպի Թուրքիա և Եվրոպա գնացող գազատարի հետ կապված ահաբեկչությունը

Հրապարակվել են նավթագազային օբյեկտում ահաբեկչություն նախապատրաստող ուկրաինական հատուկ ծառայությունների հանցակիցների ձերբակալման կադրերը։
Sputnik
Ուկրաինական հատուկ ծառայությունները փորձել են ահաբեկչություն իրականացնել Թուրքիա և Եվրոպա էներգակիրներ մատակարարող նավթագազային համալիրի օբյեկտներից մեկում։ Այս մասին հայտնել են ԱԴԾ–ի հանրային կապերի կենտրոնում։
Օպերատիվ գործողությունների արդյունքում Ուկրաինայում ՈւԱԾ–ի կողմից հավաքագրված ռուսաստանցի է ձերբակալվել, նրա մոտ համակարգողի հետ նամակագրությամբ և բանակցություններով կապի միջոցներ են հայտնաբերվել։
«Թաքստոցից մեծ հզորությամբ 2 ինքնաշեն կումուլյատիվ պայթուցիկ սարքերի առգրավման պահին ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստողը` 1978 թվականին ծնված ՌԴ քաղաքացի, որին Ուկրաինայի տարածքում հավաքագրել են Անվտանգության ծառայության աշխատակիցները։ Բացի այդ, ձերբակալվել են ուկրաինական հատուկ ծառայությունների հանցակից 4 անձ` ՌԴ քաղաքացի, որոնք օգնել են դիվերսիայի նախապատրաստման հարցում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։