«Պուտինն այդպիսի բան չի ասել». Զախարովան անպարկեշտ է անվանել ՄԱԿ-ում Բայդենի ելույթը

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Դիվանագետն ընդգծել է, որ այդպիսի դիրքորոշումը «քարոզչական քայլ» է համարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անպարկեշտ է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից միջուկային սպառնալիքի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի կեղծ մեջբերումը։
«ԱՄՆ նախագահի ելույթն անպարկեշտ է ոչ այն պատճառով, որ նրանք իրավունք չունեն զբաղվելու այլ երկրներով։ Բանն այն է, որ նա սկսել է իբր Ռուսաստանի նախագահի մեջբերումից։ Մենք ստուգել ենք Բայդենի խոսքերը։ Բայդենը դա հստակ է ասում, իսկ Ռուսաստանի նախագահը նման բան չի ասել»,– «Соловьев Live–ի» ուղիղ եթերում պարզաբանել է դիվանագետը։
Ինչպես նշել է Զախարովան, ԱՄՆ նախագահն ամրագրել է այն, ինչ հիմա տարածվում է ամերիկյան ԶԼՄ-ներում։
«Սա բացարձակապես քարոզչական քայլ է, որը պարտադրվում է հանրությանը, հասարակական կարծիքին` ի հեճուկս այն ամենի, ինչ իրականանում է ասվել»,– եզրափակել է Զախարովան։
Նախօրեին, ելույթ ունենալով ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից, Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն իբր բացահայտ սպառնում է միջուկային զենքի կիրառմամբ` դրանով իսկ անտեսելով դրա չտարածման ռեժիմը։
Այդ հայտարարությունը հնչել է քաղաքացիներին ուղղված Պուտինի ելույթից մի քանի ժամ անց, որտեղ նա հայտարարել է, թե Արևմուտքը հակառուսական հռետորաբանության մեջ անցել է չափերը, իսկ Ռուսաստանի հասցեին մշտական սպառնալիքներ են հնչում։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից գործի է դրվել «միջուկային շանտաժը»։ Պուտինը հիշեցրել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ–ի դաշնակիցներին, որ Ռուսաստանի ռազմական տեխնիկան որոշ բաղադրիչներով գերազանցում է արտասահմանյանին, նախազգուշացրել է ՌԴ–ին միջուկային զենքով սպառնացողներին, որ քամիները նաև իրենց ուղղությամբ կարող են շրջվել։