Պուտինի գրաֆիկում Էրդողանի հետ հեռախոսազրույց դեռ չկա. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Ավելի վաղ Անկարայում դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Էրդողանն առաջիկա օրերին հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց դեռևս չկա։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ գրաֆիկում չկա»,– նշել է նա։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի` Անկարայում դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Էրդողանն առաջիկա օրերին հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայացել է վերջերս ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Նրանք երկկողմ հանդիպում են անցկացրել, քննարկել Ուկրաինայի իրադրությունը, անդրադարձել էներգետիկայի հարցերին: