ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Մայր Աթոռում տեղի է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը, տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է կաթողիկոսի հրավերով։
«Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները։