«Զվեզդա» հեռուստաալիքը «Տելեգրամում» հրապարակել է ուկրաինական գերությունից ազատված զինծառայողների ժամանման առաջին կադրերը:
Կադրերում երևում է, թե ինչպես են զինվորական համազգեստով տղամարդիկ իջնում օդանավից և ավտոբուս նստում։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման ընթացքում Ռուսաստանին է փոխանցվել 55 զինծառայող:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։