ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 22-23-ը կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին տեղումներ չեն գրանցվի։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին` ևս 3-4 աստիճանով:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին` ևս 3-4 աստիճանով:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 26-28, գիշերը` 15-17 աստիճան տաքության սահմանում։ Ցերեկը կարճատև անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-17 մ/վ արագության։