44-օրյա պատերազմի գերիների ու անհետ կորածների հարազատներն աջակցության կարիք ունեն

Աջակցությունից ևս մեկ ամիս օգտվելու համար գերիների ու անհետ կորածների հարազատները պետք է դիմում ներկայացնեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս սոցիալական աջակցություն կստանան։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` պետական աջակցության շարունակականությունն ապահովելու նպատակով։
«Մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք»,– ասված է որոշման նախագծում:
Նշենք, որ գերիների ու անհետ կորածների ընտանիքները պետությունից ամսական 300 000 դրամ գումար են ստանում։
Կառավարության այսօրվա որոշմամբ աջակցությունից ևս մեկ ամիս օգտվելու համար գերիների ու անհետ կորածների հարազատները պետք է դիմում ներկայացնեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը:
Հիշեցնենք` ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկի` աջակցության պոտենցիալ շահառուների թիվը 2022 թվականի ապրիլի 15-ի դրությամբ 13 էր:
44-օրյա պատերազմի զոհերի 50 մասունքներ դեռ չեն նույնականացվել. լրացուցիչ գումար է պետք
2022 թվականի հուլիսի 11-ի դրությամբ` անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող ևս 76 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ կային, որոնց աջակցությունը, նախկինում ընդունած որոշման համաձայն, դադարեցվել է այս տարվա մարտի 1-ից: Կառավարությունը, սակայն, հուլիսին առաջարկեց աջակցության վճարման ժամկետը 15 ամսվա փոխարեն սահմանել 21 ամիս` մինչև սեպտեմբեր: Ընդ որում` որոշման ընդունման արդյունքում աջակցությունը 2022թ. մարտ-հունիս ամիսների համար հաշվարկվել և վճարվել է միանվագ: Այդ նպատակով բյուջեից հատկացվել է ևս 136 800 000 դրամ:
Խոստացել են հանդիպում կազմակերպել Մհեր Գրիգորյանի հետ. արցախցիները բողոքի ակցիա են անում