Զոհված զինծառայողների հարազատները հանեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների անունից Եռաբլուրում դրված ծաղկեպսակները։
Նրանք ծաղկեպսակների վրայից հանեցին ՀՀ եռագույնը և դրանք նետեցին խոտերի վրա։
Զոհվածների հարազատները հեռացրին Փաշինյանի և մյուսների անունից դրված ծաղկեպսակները
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ երեկ երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Այսօր, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։