ՌԴ-ն կառաջարկի ԵԱՏՄ շրջանակում երկարաձգել մի շարք ապրանքների համար զրոյական մաքսատուրքերը

ԵԱՏՄ դրոշները
Այս տարվա գարնանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում ժամանակավոր որոշում է ընդունվել 1,3 հազար ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sptunik. Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում մի շարք բաղադրիչների, կիսաֆաբրիկատների և հումքի համար զրոյական ներմուծման մաքսատուրքերը երկարաձգելու առաջարկ կանի մոտավորապես 200 կետի համար: Տեղեկությունը հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն այսօր ելույթ ունենալով Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Այս տարվա գարնանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում ժամանակավոր որոշում է ընդունվել 1,3 հազար ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու մասին:
«Նախարարությունը մեզ առաջարկել է երկարացնել մաքսատուրքերի զրոյացումն այն ապրանքների՝ կիսաֆաբրիկատների և հումքի համար, որոնք մենք չունենք։ 1300-ից նրանք մեզ առաջարկեցին 300 քանիսը, 200 քանիսը մենք աջակցեցինք: Հիմա դիմում ենք ԵվրԱզԷՍ-ի ենթահանձնաժողով», - ասել է Ռեշետնիկովը։
Նա նշել է, որ հարցը պետք է քննարկել և ընդունելի լուծում գտնել՝ հաշվի առնելով ԵԱՏՄ բոլոր երկրների շահերը։