ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն ՌԴ-ում մասնակի զորահավաքի մասին հաղորդագրություններից հետո հայտարարել է, որ Եվրամիությունը Մոսկվայի հետ պատերազմի մեջ չէ, բայց օգնում է Կիևին: Նրա խոսքը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ԵՄ-ն չի պատերազմում Ռուսաստանի հետ, միայն սատարում է Ուկրաինայի օրինական պայքարին, որն ուղղված է սեփական տարածքի և ժողովրդի պաշտպանությանը։ Մենք 100 տոկոսով աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է Ստանոն։
Նա ասել է, որ Արևմուտքի նպատակն է թուլացնել, մասնատել և ոչնչացնել Ռուսաստանը։ Ըստ Պուտինի` Արևմուտքը փորձում է ճնշել ինքնիշխան, ինքնուրույն զարգացման կենտրոնները՝ ոչնչացնելով Ռուսաստանին։
ՌԴ նախագահը հայտնել է, որ արևմտյան երկրները Կիևին դրդում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Նա նաև նշել է, որ Արևմուտքն իր հակառուսական քաղաքականության մեջ հատել է բոլոր սահմանները։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։