Քիշնևում շարունակվում է սեպտեմբերի 18-ին սկսված բողոքի ակցիան։ Մոլդովայի կառավարության շենքի մոտ տեղադրված վրանների թիվն այսօր ավելացել է 80-ով։ Ոստիկանությունն ուժեղացած ծառայություն է իրականացնում։
Ցուցարարները պահանջում են խորհրդարանի, կառավարության և նախագահի հրաժարականը։ Նրանք վստահեցնում են, որ իրենց բողոքի ակցիան խաղաղ բնույթ ունի և չեն ենթարկվելու սադրանքներին։
Հիշեցնենք` անցած կիրակի ընդդիմությունը լայնածավալ հանրահավաք անցկացրեց Քիշնևում։ Ցուցարարները գնացին խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ, որպեսզի դեմ արտահայտվեն գործող իշխանության քաղաքականությանը։ Բողոքի մասնակիցները խորհրդարանի շենքի առջև վրաններ տեղադրեցին և հայտարարեցին, որ բողոքն անժամկետ է լինելու: