Երևանում արև կլինի, մարզերում` անձրև. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, վաղը և սեպտեմբերի 23-ին կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 22-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +30...+32, գիշերը` +18...+20 աստիճան տաքություն։
Հայաստանի ողջ տարածքում պատսպարանները բարեկարգվում են․ ԱԻՆ