ՉԺՀ–ի բանակը պետք է կենտրոնանա մարտական գործողությունների նախապատրաստման վրա. Սի Ծինփին

Չինաստանի առաջնորդն ընդգծել է նախկինում նախանշված բերափոխումների նպատակների իրագործման ուղուն խիստ հետևելու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի Sputnik. Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը պետք է կենտրոնանա իրական մարտական գործողություններին մասնակցելուն նախապատրաստվելու վրա։ Այս մասին այսօր հայտարարել է ՉԺՀ–ի նախագահ, ՉԺՀ–ի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ Սի Ծինփինը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով չինական ԶԼՄ–ներին, Պեկինում այսօր Չինաստանի Կոմկուսի ԿԿ քաղբյուրոյի անդամների մասնակցությամբ կայացել է ազգային պաշտպանության և ռազմական բարեփոխման հարցերով սեմինար։ ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինը, որը նաև զբաղեցնում է ՉԺՀ–ի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը, սեմինարի մասնակիցներին մի շարք հրահանգներ է ուղարկել։
ՉԺՀ–ի ղեկավարն ընդգծել է նախկինում նախանշված բերափոխումների նպատակների իրագործման ուղուն խիստ հետևելու անհրաժեշտությունը։
Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները կայուն զարգանում են. Սի Ծինփին
2015 թվականին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին սեփական ԶՈւ–ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այն զգալիորեն բարեփոխելու մտադրության մասին։ ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինը փորձում է գերժամանակակից բանակ ստեղծել, որն անհրաժեշտության դեպքում ի զորու կլիներ հակահարված տալ ցանկացած թշնամու։ Ըստ նրա` բանակի հանդեպ կարևորագույն պահանջներից է նրա մարտունակությունն ու հաղթելու կարողությունը։
Չինաստանի ժողովրդաազատագրական բանակում բարեփոխումների մեկնարկից հետո ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր են ստեղծվել, և ներկա պահին դրանք ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերի և ՉԺՀ–ի զինված ժողովրդական ոստիկանության հետ մեկտեղ կազմում են Չինաստանի զինված ուժերը։
Սի Ծինփինը խոսել է Բայդենի հետ ու պարզաբանել Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում
Չինաստանի առաջնորդը դեռ 2017 թվականին Չինաստանի Կոմկուսի 19-րդ համագումարի բացման ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ մինչև 2035 թվականը նախատեսվում է ավարտել երկրի զինված ուժերի արդիականացումը, որպեսզի դրանք լիովին համապատասխանեն ժամանակակից մարտահրավերներին և նոր ժամանակների պահանջներին։ Իսկ մինչև 2050 թվականը Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը պետք է վերածվի առաջատար համաշխարհային մակարդակի զինված ուժերի։